2019-2020 ուս. տարի · All Posts · English · Español · Հայոց Պատմություն · Հայոց Լեզու · Հաշվետվություններ · Հասարակագիտություն · Ձմեռային Ճամբար · Ճամփորդություններ · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն · Էկոլոգիա · Թարգմանություններ

2019-2020 ՈՒՍ. ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. «ՀԱՎԱՔԻՑ ՀԱՎԱՔ»

Ֆիզկուլտուրա – վոլեյբոլ

Ընտրությամբ խմբեր – իսպաներեն, անգլերեն, մաթեմատիկա

Դպրոցից դուրս լրացուցիչ կրթություն – ԹՈՒՄՈ, վոլեյբոլ

Իմ առցանց ուսուցման անհատական պլանն այստեղ.

Իմ բլոգի հղումն այստեղ.

___________________________________________________________________________________________

2019-2020թթ. ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2019-2020թթ. ԵՐԿՐՈՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2019-2020 ուս. տարի · All Posts · Առցանց Հեռավար ՈՒսուցում

ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԼԱՆԸ

  • Շարունակելու եմ առցանց ուսուցումս՝ կատարելով ամենօրյա առարկայական առաջադրանքներ, մասնակցելով օնլայն տեսադասերի ու քննարկումների:
  • Իրականացնելու եմ տարբեր ուսուցիչների կողմից առաջարկված անհատական նախագծեր:
  • Կշարունակեմ առցանց վերհիշել՝ արդեն իմացածս, և սովորել՝ ցանկացածս նոր ծրագրավորման լեզուները:
  • Օնլայն հաճախում եմ TUMO, որի արդյունքում կմասնակցեմ օնլայն աշխատարանների՝ տեղական և արտասահմանյան մասնագետների հետ: (Արիկ Բամբիր – Երաժշտություն՝ տնից, Խաչատուր Հայրապետյան, Ծովինար Արծրունի, Դավիթ Դավթյան – Րինգտոններ հեռախոսիդ համար)
  • Շարունակելու եմ նվագել կիթառ, սովորելով նոր և հիմնականում ժամանակակից երգեր, ստեղծագործություններ:
  • Կշարունակեմ ինքնակրթությունս գրքերի, ֆիլմերի, առցանց հետաքրքիր ուսումնասիրությունների և հետազոտությունների միջոցով:
  • Պատրաստվում եմ նաև նախաձեռնել և իրականացնել ընտանեկան նախագծեր:
  • Ամառային ճամբարի ընթացքում նախաձեռնեցի թարգմանական նախագիծ, որի շրջանակներում թարգմանում եմ կանադացի գրող Սթիվեն Լիքոքի «Ուրախ էսքիզներ փոքրիկ քաղաքից» գիրքը: Նախագիծը կշարունակեմ նաև հաջորդ ուսումնական տարվա սկզբում:

2019-2020 ուս. տարի · All Posts · Հայոց Պատմություն · Հասարակագիտություն · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում

ԻՄ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄԸ…….

«Իմ միջավայրի գեղագիտական կողմը» նախագծի շրջանակներում, շատ մտորումներից հետ որոշեցի մի փոքր ֆոտոշարի միջոցով ցույց տալ, թե ինչ միջավայրում եմ ապրում:

Շատ կցանկանայի ներկայացնել իմ ամբողջ շրջապատի՝ Երևան քաղաքի գեղագիտական անկյունները, սակայն վերջին մի քանի ամիսն անցկացրել եմ ինքնամեկուսացման մեջ՝ տանը: Այս ընթացքում կատարել եմ շատ լուսանկարներ, հիմնականում, պատուհանիցս բացվող տեսարաններից, և մի քանիսն էլ, այն իրերից, որոնցով հիմնականում անցկացնում եմ ժամանակս այս օրերին (ֆիլմեր, համակարգչային կոդեր, գրքեր, և այլն):

2019-2020 ուս. տարի · All Posts · English · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն · Թարգմանություններ

ՍԹԻՎԵՆ ԼԻՔՈՔ «ՈՒՐԱԽ ԷՍՔԻԶՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔԻՑ»

Սթիվեն Լիքոքի «ՈՒրախ Էսքիզներ Փոքրիկ Քաղաքից» – ը պատմվածքների ժողովածու է, որտեղ հեղինակը ներկայացնում է մի փոքրիկ քաղաքի բնակիչների մասին պատմություններ:

Ժողովածույում, գեղարվեստական այս «Փոքրիկ Քաղաք» կոչվածը Մարիպոսա քաղաքն է, որը գտնվում է Վիսանոտի լճի ափին:

ԳՐՔԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՅՍՏԵՂ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան

Գլուխ 1: ՊԱՐՈՆ ՍՄԻԹԻ ՊԱՆԴՈԿԸ

Գլուխ 2: ՋԵՖԵՐՍՈՆ ԹՈՐՓԻ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գլուխ 3: ՓԻԹԻԱՍԻ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գլուխ 4: ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԴՐՈՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գլուխ 5: ՄԱՐԻՊՈՍԱՅԻ ՍՐԸՆԹԱՑ ԱՐՇԱՎԸ

Գլուխ 6: ԲԼՐԻ ՎՐԱՅԻ ՓԱՐՈՍԸ

Գլուխ 7: ՊԱՐՈՆ ՓԱՓԿԻՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխ 8: ՓԻԹԵՐ ՓԱՓԿԻՆԻ ԵՎ ԶԻՆԱ ՊԵՊՊԵՐԼԵՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՊԸ

Գլուխ 9: ՄԱՐԻՊՈՍԱՅԻ ԲԱՆԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Գլուխ 10: ՄԻՍԻՆԱԲԱ ՇՐՋԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գլուխ 11: ՊԱՐՈՆ ՍՄԻԹԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխ 12: ՄԱՐԻՊՈՍԱ ՏԱՆՈՂ ԳՆԱՑՔԸ

2019-2020 ուս. տարի · All Posts · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ «ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ»

Ընթերցեցի Օսկար ՈՒայլդի «Դատաստանի տունը» պատմվածքը:

Պատմվածում ներկայացվում էր Աստծո և մարդու խոսակցությունը՝ մարդու դատաստանի օրը: Աստված ու մարդը դեմ դիմաց նստած էին դատաստանի տանը և Աստված մարդուն ցույց էր տալիս նրա կյանքի գիրքը և հերթով թվարկում նրա սառնասրտությունը, տգիտությունը, հպարտությունը և մնացած բոլոր տեսակի մեղքերն ու սխալները և մարդն ամեն անգամ խոստովանում է, որ կատարել է դրանք: Սակայն նրա պատասխաններից ոչ մեկի մեջ, թեկուզ մի փոքր զղջալու նշույլ չկար՝ ամեն պատասխան հստակ էր ու հպարտ:

Աստված որոշում է նրան դժողք ուղղարկել, բայց մարդն ասում է, որ իմաստ չունի, քանի որ նա իր ամբողջ կյանքը դժողքում է ապրել: Աստված այդ դեպքում ասում է, որ ուրեմն դրախտ կուղարկի, սակայն մարդը նորից չի համաձայնվում և ասում է, որ իր ամբողջ կյանքում նա երբեք չի պատկերացրել, թե դրախտն ինչ է, որտեղ է և ինչպիսին է:

Այս ամենը խոսում էր մարդու անհավատության մասին, որն էլ վերջում նրան մեծ խնդրի առաջ կանգնեցրեց: Իմ կարծիքով պետք է հավատալ Աստծուն և կյանքին այդպես «մատերի արանքով» չնայել, քանի որ մի օր բոլորս էլ կանգնելու ենք Աստծո դատաստանի առաջ և պատասխան ենք տալու մեր ապրած կյանքերի համար:

Պատմության աղբյուրը.

2019-2020 ուս. տարի · All Posts · English · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն · Թարգմանություններ

«ՊԱՐՈՆ ՍՄԻԹԻ ՊԱՆԴՈԿԸ»

Չգիտեմ`գիտե՞ս Մարիպոսան, թե ոչ: Եթե ոչ, ապա դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ եթե դուք ընդհանրապես գիտեք Կանադան, հավանաբար լավ եք ծանոթ տասնյակ քաղաքների, որոնք կարծես նույնը լինեն, ինչպես դա:

Մարիպոսան ընկած է հենց արևի շողերի վառ լույսի տակ՝ թեքվելով դեպի այն փոքրիկ լիճը, որը հասնում է միչև այն բլուրի ստորոտին, որի վրա էլ կառուցված է քաղաքը: Լճի ափին կա մի նավակայան, որի կողքին, երկու պարաններով կապված մի շոգենավ: Շոգենավը ոչ մի տեղ չի գնում, քանի որ լիճը փակ է Մարիպոսա Բելի ծովային նավարկության համար, բացառությամբ «արագ ուղևորությունների»՝ հուլիսի 1-ին, Թագուհու ծննդյան տարեդարձին և Փիթիասի Ասպետների ու Ողջամտության որդիների ծովաին ուղևորությունների ժամանակ՝ դեպի մոտակա քաղաքներ:

Continue reading “«ՊԱՐՈՆ ՍՄԻԹԻ ՊԱՆԴՈԿԸ»”
2019-2020 ուս. տարի · All Posts · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆԸ»

Ընթերցեցի ճապոնացի գրող Ակուտագավա Րյունոսկեի «Սարդոստայնը» պատմվածքը:

Պատմվածքում պատմվում է, թե ինչպես է Բուդդան դրախտային լճակի մոտով զբոսնելիս տեսնում դժոխքը և այնտեղ գտնվող Կանդատա անունով մի հանցագործի: Հանցագործը խորը մեղսավոր կյանք էր ապրել և իր ամբողջ կյանքի միակ բարի արարքը մի սարդի խղճալն ու նրան չտրորելն է եղել: Բուդդան որոշում է այդ մեկ բարի արարքի համար՝ արծաթյա սարդոստայնի թելով նրան դուրս բերել դժոխքից:

Հանցագործը թելը տեսնելով սկսում է վերև մագլցել, բայց նկատում է, որ ուրիշ հանցագործներ էլ են իր հետևից բարձրանում: Կանդատայի մոտ վախենալի մտքեր են ծնվում: Նա սկսում է մտածել, որ թելը այդքան ամուր չէ բոլորի համար և սկսում է աղաղակել, որ թելը միայն իր համար է: Հենց այդ պահին էլ թելը կտրվում է և Կանդատան, մյուս բոլոր հանցագործների հետ կրկին հայտնվում է արյան ջրափոսում:

Այս ամենից հետո Կանդատան սկսում է իրեն մեղադրել՝ միայն իր մասին մտածելու համար, իսկ Բուդդան մի հոգոց հանելուց հետո շարունակում է իր դրախտային զբոսանքը:

Իմ կարծիքով պատմության հիմնական միտքը շատ պարզ և բառացի արտացոլվում է հենց պատմվածքի մեջ՝ պետք չէ միայն քո սեփական անձի մասին մտածես:

Կարծում եմ, որ, եթե մարդիկ մեր օրերում մի փոքր ավելի շատ մտածեին իրենց շուրջը գտնվող այլ մարդկանց մասին, մի փոքր ավելի քիչ տեղ տային եսամոլությանն ու հմարտությանն իրենց կյանքում, ապա հիմա մենք ավելի բարեկարգ աշխարհում ապրելու հնարավորություն կունենայինք:

Պատմվածքի աղբյուրը.

2019-2020 ուս. տարի · All Posts · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն

ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱՅ «ԵՐԿՆՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՄՈՏ»

Կարդացի Խորխե Բուկայի «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքը:

Պատմվածքը մի մարդու մասին էր, ով իր ամբողջ կյանքը ծախսել էր մարդկանց լավություն անելով և երբեք մեղք չէր գործել: Մահանալուց հետո նա և բոլոր այդ օրվա մահացած հոգիները հավաքվում են երկնքի դարպասների մոտ՝ Աստծո դատաստանի առջև:

Բարի հոգին միակն էր, ով երբեք չէր խախտել Աստծո պատվիրաններն ու մեղք չէր գործել, այդ իսկ պատճառով էլ Աստված բոլորին ասաց, որ բարի հոգուն միայնակ չթողնելու համար, ով որ ցանկանում է կներվի և նրա հետ դրախտ կգնա: Այս ամենը տեսնելուց բարի հոգին զայրանում է ու ասում, որ իր ամբողջ կյանքը չէր վատնի փորձելով սուրբ լինել, եթե Աստված միևնույնն է պիտի ներեր նրանց:

Պատմվածքը ինձ դուր եկավ և իմ կարծիքով, բարի մարդը չպետք է վատներ իր կյանքը այնպիսի բաների վրա, որոնք նրան ոչինչ զգալ չէին տալիս, որոնցից նա հաճույք չէր ստանում: Իմ կարծիքով, եթե ցանկանում էս լավություն անել կամ Աստծո պատվիրանները պահելուն նվիրել կյանքդ, ապա պետք է անես այդ ամենը միայն այն դեպքում, եթե իրոք ցանկանում էս դա անել և, եթե դա իրոք քեզ հաճույք և բավականություն է պատճառում, այլ ոչ թե անես այդ ամենը Աստծո դատաստանից վախենալու հետևանքով: Աստվածաշնչում ասվում է, որ հարկ չկա ամեն տեսակի ջանք գործադրել պատվիրան չխախտելու համար, քանի որ Աստված ինքն էլ չի ցանկանում քեզ դժբախտ և տխուր տեսնել: Պետք է ուղղակի հավատալ, վստահել Աստծուն, իմանալ նրա խոսքը, պատվիրանները և թողել, որ կյանքն իր բնականոն հունով առաջ շարժվի:

Պատմվածքի աղբյուրը.

2019-2020 ուս. տարի · All Posts · English · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն · Թարգմանություններ

ՍԹԻՎԵՆ ԼԻՔՈՔ «ՈՒՐԱԽ ԷՍՔԻԶՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔԻՑ»

ՆԱԽԱԲԱՆ

ՈՒրիշ ոչ մի ձև չգիտեմ, որով գրողը կարող է հանրությանը ավելի ճշգրիտ ներկայացնել իր գործը, քան հակիրճ իր ու իր ինքնության մասին պատմելով:

Ես ծնվել եմ Անգլիայի Հանթս քաղաքի Սվանմուր գյուղակում, 1869 թվականի դեկտեմբերի 30-ին: Ծնողներս Կանադա գաղթեցին 1876 թ.-ին, և ես որոշեցի գնալ նրանց հետ: Կանադական հողագործական ծանր շրջանում, հայրս ֆերմա բացեց Օնտարիո քաղաքի Սիմկո լճի մերձակայքում, բայց հայրս առատաձեռն կարողանում էր վճարել մեր վարձու աշխատողներին և շատ տարիների աշխատանքի արդյունքում կարողացանք բավականին հացահատիկ հավաքել՝ հաջորդ տարվա բերքի՝ առանց գումար ծախսելու սերմ ունենալու համար: Այս ամենից ստացած փորձառության շնորհիվ, ես և իմ եղբայրները հնարավորություն ունեցանք դուրս գալ ֆերմայից և դառնալ պրոֆեսորներ, գործարարներ և ինժեներներ: Եվ այնուամենայնիվ, ես բավական ֆերմերային կյանք տեսա, որ կարողացա քաղաքական ելույթներումս հպարտ խոսել վաղ արթնանալու և խորը քնի՝ ուրախ, դրական ազդեցության մասին, ինչպես մարմնի, այնպես էլ ինտելեկտի վրա, որն էլ պայմանավորված է սեփական արդար աշխատանքով:

Continue reading “ՍԹԻՎԵՆ ԼԻՔՈՔ «ՈՒՐԱԽ ԷՍՔԻԶՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔԻՑ»”
2019-2020 ուս. տարի · All Posts · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն

ՆԱՐ – ԴՈՍ «ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ»

Ընթերցեցի Նար-Դոսի «Ագահության սկիզբը» պատմվածքը: Այն շատ հետաքրքրիր էր և իմաստալից: Այստեղ հեղինակը պատմում է, թե որտեղից, երբ և ինչպես է առաջացել ագահությունը:

Եդեմի պարտեզից (Դրախտից)վտարվելուց հետո Ադամն ու Եվան պետք է համակերպվեին այն մտքի հետ, որ այսուհետև պիտի ամեն ինչ իրենց իսկ քրտինքով ու ջանքերով վաստակեին, այլ ոչ թե միայն վայելեին Աստծո տված բարիքները:

Երկրի վրա գոյատևելու համար Ադամին ու Եվային առաջինը սնունդ էր հարկավոր, այդ իսկ պատճառով էլ Ադամը մի գութան շինեց, լծեծ եզները և դրա շնորհիվ սկսեց գլուխը կախ հողը վարել: Սակայն դա նրան չերջանկացրեց, մինչ այն պահը, երբ նա վերջապես վեր բարձրացրեց իր գլուխն ու տեսավ, թե ինչ գեղեցիկ է ամեն ինչ, ու հասկացավ, որ այդ ամենն իրենն է, քանի որ երկրի վրա միակ մարդիկ նա ու Եվան էին:

Այստեղից էլ Ադամի մոտ ծագեց մի նոր զգացմունք՝ ագահությունը: Նա չէր կարողանում չմտածել այն բանի մասին, որ իրենից հետո ուրիշ մարդիկ էլ կարող է լինեն ու գրավեն, իրենից խլեն այդ ամենը: Այս մտեքրի անհագստությունից, նա սկսեց հողն ավելի ու ավելի արագ վարել, ապա ուժասպառ լինելուց հետո որոշեց հանգստանալ: Այդ ժամանակ նա մի մարդ տեսավ, ով իրեն էր կանչում, սակայն Ադամը չևացրեց, թե չի լսում ու վեր կացավ ու շարունակեց հողը վարել: Այդ մարդը իր եզերին կանգնեցրեց ու մոտիկացավ Ադամին ու ասաց, որ սա իր տարածքն է և Ադամը այդտեղ չի կարող լինել: Ադամը չհավատաց նրան ու ասաց, որ բոլոր տարածքներն իրենն է և ոչ ոք նրան չի կարող կանգնեցնել, ու շարունակեց հողը վարել: Մարդը այդ ամենից հետո սկսեց խեղդել Ադամին, իսկ Ադամը հանձնվեց ու աղաչեց, որ իրեն բաց թողնի:

Միայն այս ամենից հետո Ադամը հասկացավ, որ դա մարդ չէր, այլ՝ Աստված ինքը, և նա փորձում էր իրեն:

Սրանից հետո Աստված անիծեց Ադամին ու նրա սերունդներին՝ անկշտությամբ ու ագահությամբ:

Այս պատմվածքը շատ խորը ու ճշմարիտ իմաստ ունի, քանի որ մինչև օրերս էլ մարդիկ ագահությունից պատերազմներ են հայտարարում, այլ մարդկանց կյանքերն են խլում, և ինչի՞ համար: Իհարկե, տարածքների, հզորության և այլ նյութական արժեքների համար: Պետք չէ լինել ագահ, այլ պետք է բավարարվել ու գնահատել այն ինչ ունես և, ինչ քեզ տրված է, քանի որ ագահության շնորհիվ աշխարհին էլ կարող է վերջ տրվել:

Պատմության աղբյուրը.

2019-2020 ուս. տարի · All Posts · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ «ԿԻՆԸ, ՈՐԻՆ ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉՀԱՆԴԻՊԵՑԻ»

Կարդացի Վարդգես Պետրոսյանի «Կինը, որին ես այլևս չհանդիպեցի» պատմվածքը և այն շատ հավանեցի: Պատմվածքը երկու անծանոթների մասին էր, ովքեր ամեն օր իրար տեսնում էին տրոլեյբուսի կանգառում, բայց իրար հետ չէին հաղորդակցվում: Սակայն մի անգամ նրանք տրոլեյբուսի մեջ ծանոթացան և դրանից հետո ամեն օր սկսեցին իրար հետ խոսել: Այսպես նրանք դարձան շատ մտերիմ ընկերներ ու իրար վստահեցին իրենց կյանքի ամենախորը և ամենացավալի գաղտնիքներով:

Կինը նրան պատմեց իր ամուսնու մասին, ով մի աններելի արարք էր գործել ու դրանից հետո լքել կնոջն ու երեխային:

Ամեն ինչ կարծես շատ լավ էր ընթանում, մինչ կինը սկսեց այլևս կանգառ չգնալ: Տղան մտածեց, միգուցե ուշացել է, բայց ցավոք՝ ոչ: Կինը չերևաց նաև հաջորդ օրը և դրանից հետո եկող ամեն ուրիշ օր:

Պատմվածքի աղբյուրը.

2019-2020 ուս. տարի · All Posts · English · Նախագծեր · Առցանց Հեռավար ՈՒսուցում · Առցանց ՈՒսուցում (Գրականություն) · Գրականություն · Թարգմանություններ

ՀԵՆՐԻ ՎԱՆ ԴԱՅՔ «ԺԱՄԱՆԱԿԸ….»

Ժամանակը….,
Չափից շատ դանդաղ է նրանց համար, ովքեր սպասում են,
Չափից շատ արագ է նրանց համար, ովքեր վախենում են,
Չափից շատ երկար է նրանց համար, ովքեր վշտացած են,
Չափից շատ կարճ է նրանց համար, ովքեր երջանիկ  են,
Բայց նրանց համար, ովքեր սիրում են,
Ժամանակը գոյություն չունի…..

Բանաստեղծության անգլերեն տարբերակն այստեղ.