2018-2019 ուս. տարի · All Posts

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ, ՃԱՐՊԵՐ ԵՎ ԼԻՊԻԴՆԵՐ

Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ)՝ քիմիական միացություններ են, որոնք կազմված են ածխածնից, թթվածնից և ջրածինտարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cx(H2O)y։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:

Continue reading “ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ, ՃԱՐՊԵՐ ԵՎ ԼԻՊԻԴՆԵՐ”

2018-2019 ուս. տարի · All Posts

ՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐ

Նուկլեինաթթուները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, կենսապոլիմերներ (պոլինուկլեոտիդ), որոնք կազմված են նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։

 

Continue reading “ՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐ”

2018-2019 ուս. տարի · All Posts · English

WHAT IS LOVE FOR ME

Love. It’s a word that not anyone can understand by its true meaning. Some people find love in money, some in friends and family and etc..

For me love is the most powerful feeling in the world and by saying love at first I mean my family then friends and personal relationships. I think that everyone’s capable to love, cause at the end of the day deep down we all have that someone that we actually care about so much that we would even give our own lives for them. For me that someone is my mom and no one in the whole world can ever be compared to her.

I may not say ” I love you” everyday and she may not know that, but the most important thing is that I know that she and the other members of my family are special to me.

 

2018-2019 ուս. տարի · All Posts

ՔԻՄԻԱ. 27/09/2018

ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Յուրաքանչյուր քիմիապես մաքուր նյութ՝ անկախ ստացման եղանակից և գտնվելու վայրից, ունի հաստատուն որակական և քանակական բաղադրություն:

Ջուր (H2O)

    Որակական բաղադրություն .

  1. Ինչպիսի՞ ատոմներից է կազմված:

Ջրածին և թթվածին քիմիական տարրերի ատոմներից:

  Նյութի քանակական բաղադրություն ասելով հասկանում ենք.

ա. Ատոմների թիվը մոլեկուլում.

N (H)= 2 ատոմ

N (O) = 1ատոմ

բ. Ատոմների զանգվածային հարաբերությունը բարդ նյութում.

m(H) : m(O) = 2*1 : 16 = 1 : 8

գ. Ատոմների զանգվածային բաժինը  բարդ նյութում.

Mr(H2O) = 2*1 + 16 = 18

w(H) = 2/18 * 100% = 11,11%

w(O) = 16/18 * 100% = 88,89%

դ. Ատոմի մոլային բաժինը բարդ նյութում.

x(H) = 2/2+1 * 100% = 66,67%

x(O) = 33,33%

 

 

 

 

2018-2019 ուս. տարի · All Posts · Español

UNIDAD 1/ NOSOTROS

3. FAMOSOS QUE HABLAN ESPAÑOL
A. Aqui tienes a algunos personajes famosos, todos ellos de pafses de habla hispana. ¿Puedes relacionar cada fotografia
con la informaci6n correspondiente?

1. Mercedes Sosa – Es una cantante argentina
2. Fernando Botero – Es un artista colombiano
3. Mario Benedetti – Es un escritor uruguayo
4. Carolina Herrera – Es una diseñadora venezolana
5. Sntiago Calatrava – Es un arquitecto español
6. Alicia Alonso – Es una bailarina cubana

2018-2019 ուս. տարի · All Posts · Հայոց Լեզու

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ: ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

31. Տրված բառերը տողադարձի՛ր բոլոր հնարավոր ձևերով:

Աստղային՝  աստ-ղային, աստղա-յին

Անկողմնակալ՝ ան-կողմնակալ, անկողմ-նակալ, անկողմնա-կալ

Միջատներ՝ մի-ջատներ, միջատ-ներ

Առաջխաղացում՝ ա-ռաջխաղացում, առաջ-խաղացում, առաջխա-ղացում, առաջխաղա-ցում

Գաղտնավանկ՝ գաղտ-նավանկ, գաղտնա-վանկ

Բացատրել՝ բա-ցատրել, բացատ-րել

Կենտրոնացում՝ կենտ-րոնացում, կենտրո-նացում, կենտրոնա-ցում

Անտառածածկ՝ ան-տառածածկ, անտա-ռածածկ, անտառա-ծածկ

Հյուրասիրել՝ հյու-րասիրել, հյուրա-սիրել, հյուրասի-րել:

Continue reading “ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ: ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ”

2018-2019 ուս. տարի · All Posts · Հայոց Լեզու

ՀԱՅԵՐԵՆԻ ՏԱՌԵՐԻ ԹՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Մեսրոպ Մաշտոցը հորինեց հայերենի երեսունվեց տառերը, դասավորեց հունական այբուբենի հերթականությամբ, անուններ տվեց և թվային արժեք: Հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ տեսքի բերեց տառերը: Տասներկուերորդ դարում ստեղծվեցին և, օ, ֆ տառերը : Այդ պատճառով այդ երեք տառերը չունեն թվային արժեք:

 

1 – Ա 10 – Ժ 100 – Ճ 1000 – Ռ
2 – Բ 20 – Ի 200 – Մ 2000 – Ս
3 – Գ 30 – Լ 300 – Յ 3000 – Վ
4 -Դ 40 – Խ 400 – Ն 4000 – Տ
5 – Ե 50 – Ծ 500 – Շ 5000 – Ր
6 -Զ 60 – Կ 600 – Ո 6000 – Ց
7 – Է 70 – Հ 700 – Չ 7000 – ՈՒ
8 -Ը 80 – Ձ 800 – Պ 8000 – Փ
9 -Թ 90 – Ղ 900 – Ջ 9000 – Ք

 

2018-2019 ուս. տարի · All Posts · Գրականություն

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ: ԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

ԻՆՔ­ՆԱ­ՏԻ­ՐԱ­ՊԵՏ­ՄԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԸ

Պատմության հերոսը Լաս Վեգասի ամենախոշոր գործարարն է: Վիլյամ Սարոյանն ասում էր, որ «նույնիսկ Քի­սին­ջե­րը նրա հետ չի հա­մե­մատ­վի»: Նա ուներ իսկական հայի արտաքին և թեկուզ հրաշալի, անախորժ կամ բարեգործական, բայց գլուխ էր հանում այդ ծանր գործից:

Վիլյամ Սարոյանը կոչ էր անում նրան, որպեսզի իր միլիարդից ինչ-որ մի մաս նվիրատվի Հայաստանի դպրոցներին, ծերանոցներին, հիվանդանոցներին, եկեղեցուն, հայալեզու ամսագրերին ու հայերենին, որովհտև բոլոր հայերը սփռված են աշխարհով մեկ ու նույնիսկ իրենց հայրենի երկրի մասին չգիտեն: Վիլյամ Սարոյանը հույս ուներ, որ աշխարհի հայերը այս լուրերը լսելով կվերադառնան իրենց հայրենիք ու կշենացնեն Հայաստանը:

____________________________________________________________________________________________

Վիլյամ Սարոյանը՝ ինքն էլ Հայաստանում չէր ապրում և գիտեր, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս և տարբեն պատճառներից կախված չեն վերադառնում իրենց հայրենիք ու ամեն կերպ փորձում էր օտար երկրներում ապրող հայերին վերադարձնել իրենց հայրենիք, քանի որ ինչ-որ ժամանակ անց կարող է ուշ լինել:

All Posts

ՖԻԶԻԿԱ: ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՏԱՐԲԵՐԱԿ 3.

 1. Թվարկված մասնիկներից որո՞նք են լիցքավորված.

Էլեկտրոնը – լիցքավորված է բացասական լիցքով

Նեյտրոնը – լիցքավորված չէ

Պրոտոնը – լիցքավորված է դրական լիցքով

  2. Պրոտոնի զանգվածը մի քիչ փոքր է նեյտրոնի զանգվածից:

  3. պրոտոնի զանգվածը 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից:

    4. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը.

ա. ատոմում պրոտոնների թիվը:

 5. Հելիումի ատոմը լիցքավորված է դրական լիցքով:

6. ՈՒրանի ատոմը պարունակում է 92պրոտոն և 91 էլեկտրոն: Լիցքավորվա՞ծ է այդ ատոմը.

Լիցքավորված է դրական լիցքով:

 7. Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ: Նրանցից 7-ը պրոտոն է: Քանի՞ նեյտրոն կա միջուկում: Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը:

7 Էլեկտրոն և 7 նեյտրոն:

 

 

2018-2019 ուս. տարի · All Posts · Ճամփորդություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ

Սեպտեմբերի 21-ին կրթահամալիրում տոն էր: Դպրոցից տարբեր խմբեր շարժվեցին Հայաստանի տարբեր ծայրեր՝ Անկախության տոնը բարձունքից դիտելու: Մի խումբ՝ հայոց լեզվի ուսուցիչ Ե. Սարգսյանի գլխավորությամբ մեկնեց Սևան՝ եռօրյա ճամփորդության: Խմբի մեջ էի նաև ես: Մեր խմբի բարձունքը Մեծեփ գագաթն էր՝ Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից: Դեպի գագաթ տանող ճանապարհը մի քիչ դժվար էր, բայց ոչ անհաղթահարելի: Գագաթից բացվում էր մի հրաշալի տեսարան, որին նայելիս հասկանում էիր, որ մի քանի ժամ քայլելն ու այդքան քրտինք թափելը զուր չէր:

Մեծեփի գագաթից բացվող տեսարանը….

Բարձունքը հաղթահարելուց հետո մի քիչ շրջեցինք ու գնացինք հյուրատուն: Հյուրատունը գտնվում էր Սևանի ափին, որը շատ հաճելի էր: Օրվա ընթացքում քայլում էինք, տեղանքն ուսումնասիրում, իսկ երեկոներին նստում էինք ափին, խարույկ վառում և դրա վրա եգիպտացորեն ու կարտոֆիլ խորովում, զրուցում, ծիծաղում, երաժշտություն լսում ու երգում: 

Այսպես երեք օր անցկացրեցինք Սևանում: Ոչ ոք չուներ համակարգիչ, ինտերնետ, հեռախոսներից շատ հազվադեպ էինք օգտվում  ու մեզանից ոչ ոք դրանց մասին չէր էլ հիշում: Սրա շնորհիվ հնարավորություն ունեցանք ձեռք բերել նոր ընկերներ ու ավելի լավ ճանաչել իրար:

Այս օրերը իմ կյանքի ամենահիշարժան օրերից էին ու դեռ շատ երկար կմնան իմ հիշողություններում: Անհամբեր կսպասեմ հաջորդ ճամփորդությանը………..